Վրաստանում միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վրաստանում միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել. հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ առաջին ցնցումները գրանցվել են ժամը 02:38-ին Դեդոպլիստսկարոյի մոտ, ուժգնությունը կազմել է 3,2 մագնիտուդ։

Ինչ վերաբերում է երկրորդ երկրաշարժին, այն գրանցվել է ժամը 04:54-ին, իսկ էպիկենտրոնը գտնվել է Թբիլիսիից 57 կմ հեռավորության վրա՝ Դմանիսի քաղաքի մոտ։ Երկրաշարժը կազմել է 3,1 մագնիտուդ։

 

Оставьте комментарий