Թուրքիայում հաջորդ շաբաթ ավերիչ երկրաշարժ են կանխատեսել․ որ հատվածն է լինելու էպիկենտրոնը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Փետրվարի 6-ին Քահրամանմարաշի շրջանում տեղի ունեցած 7,7 մագնիտուդով երկրաշարժը ստիպեց ողջ Թուրքիային արթնանալ մեծ մղձավանջի մեջ. գրում են թուրքական լրատվամիջոցները։

Փետրվարից ի վեր Թուրքիայի տարբեր շրջաններում հարյուրավոր երկրաշարժեր են գրանցվել։ Այդ պատճառով երկրի սեյսմոլոգիական ծառայությունները նախապատրասատվում են հաջորդ մեծ երկրաշարժին։

Ստամբուլի շրջանները և Մարմարա ծովն ուժեղ երկրաշարժերի վտանգի տակ են, Էգեյան ծովի շրջանը և Իզմիրը այն նահանգներից են, որտեղ այժմ երկրաշարժ է սպասվում։ Այս հարցի վերաբերյալ նոր ուսումնասիրություն են իրականացրել Մանիսայի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը՝ զեկույցը հրապարակելով գրքի տեսքով։

Պարզվել է, որ Մանիսայի խզվածքը կարող է առաջացնել մինչև 6,9 մագնիտուդով երկրաշարժեր, որը մոտավորապես 7 բալ է և ավերածություններ է առաջացնում։

Այս իրավիճակը ցույց է տալիս, որ Ախիսարը, Թուրգութլուն, Սալիհլին, Սոման և Ալաշեհիրը, որը Մանիսայի կենտրոնն է՝ մոտ 450 հազար բնակչությամբ, և հինգ այլ թաղամասեր՝ ավելի քան 100 հազար բնակչությամբ, վտանգի տակ են։

Բնապահպանության և քաղաքաշինության նախարար Օժասեկին այսօր հայտարարել է, որ Ստամբուլում ևս ավերիչ երկրաշարժ է սպասվում և արդեն իսկ մայրաքաղաքում նախապատրաստական ​​աշխատանքներ են սկսվելու։

«Մենք այնպես կանենք, որ ոչ մի քաղաքացի պատուհանից դուրս չթռնի։ Պետք է հանգիստ և առանց խուճապի սպասել երկրաշարժի ավարտին»,- նախարարի խոսքերն է մեջբերում TRT Haber-ը։

Оставьте комментарий