Թուրքական ԱԹՍ է խոցվել. մանրամասներ

Հյուսիսային Իրաքի Սուլեյմանիա նահանգում թուրքական անօդաչու թռչող սարք է կործանվել։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Shafaq News պորտալը՝ հղում անելով տեղական աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Իրանին սահմանակից Պշդարի շրջանում։ Անօդաչու թռչող սարքի կործանման պատճառները հետաքննվում են։

Rudaw հեռուստաալիքը հրապարակել է տեսահոլովակ, որտեղ ցուցադրվում է անօդաչու թռչող սարքի պայթելու պահը, որը տեղի է ունեցել ընկնելուց որոշ ժամանակ անց, երբ այն շրջապատել են տեղի բնակիչները։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Թարգմանությունը՝ Խոսնակ Լրատվականի