Վթար՝ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կա զոհ և վիրավոր

Վթար է տեղի ունեցել Իջևան-Երևան ավտոճանապարհի 93 կմ-ին՝ Գագարին գյուղի մոտակայքում։

Օպել մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից մոտ 10մ և գլխիվայր հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Պարեկներից ստացվել է տեղեկատվություն, որ ավտոմեքենայի հոսանքազրկման համար անհրաշեշտ է օգնություն։

Դեպքի վայրում է 1 մարտական հաշվարկ։ Նախնական տվյալներով՝ կա 1 զոհ և 1 տուժած։ Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածը հոսպիտալացվել է։

Оставьте комментарий