Գայանե Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է

 

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր բեկանել է Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքը:

Որոշում է կայացվել փոխել վերջինիս խափանման միջոցը:

Գայանե Հակոբյանի նկատմամբ տնային կալանք է նշանակվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի գործով Գայանե Հակոբյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան և մակագրվել դատավոր Մ. Շահվերդյանին:

Մայիսի 17-ին «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր տեղեկություններին, հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, «Որդիների կանչ» ՀԿ անդամներն իր տան մերձակայքից փորձել են առևանգել: Այնուհետև ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդեց, որ ստացել է հաղորդում վարչապետի որդուն առևանգելու փորձի վերաբերյալ, որից հետո հրապարակեցինք կադրեր, թե ինչպես է Աշոտ Փաշինյանը դուրս նետվում այն մեքենայից, որով փորձել էին նրան առևանգել:

Ավելի ուշ արդեն ՀՀ քննչական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ՝ մանրամասներ հայտնելով տեղի ունեցած միջադեպի մասին՝ ներկայացնելով Աշոտ Փաշինյանի ցուցմունքը:

Այս գործով Աշոտ Փաշինյանը ճանաչվել է տուժող, Գայանե Հակոբյանն իրեն հասեցագրված մեղադրանքը չի ընդունում:

Աշոտ Փաշինյանին առևանգելու համար կասկածվող Գայանե Հակոբյանը դատարանի որոշմամբ 1 ամսով կալանավորվել էր:

Оставьте комментарий