5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին գիշերը տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմոլոգիական փորձարարական և մեթոդական արշավախումբը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են 02:49-ին: Աղետի էպիկենտրոնը գտնվել է Ալմա Աթա քաղաքից 823 կմ հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Оставьте комментарий