Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն թանկացել է ավելի քան 6,5 դրամով

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 13-ին, կազմել է 387.10 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.84 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 432.39 դրամ (աճել է 6.69 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 505.90 դրամ (աճել է 6.97 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.30 դրամ (աճել է 0.04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-385 դրամով, վաճառվում է 387.50-390 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 420-427 դրամով, վաճառվում է 432-438 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.15-4.25 դրամով, վաճառվում է 4.35-4.50 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 384-385 դրամով, վաճառվում՝ 387.50 դրամով:

Եվրոն գնվում է 423-426 դրամով, վաճառվում է 430-431 դրամով:

Ռուբլին գնվում է 4.15-4.22 դրամով, վաճառվում է 4.30-4.32 դրամով: