Կասետային զինամթերք կկիրառենք Ուկրաինայում, եթե այդ զենքը մատակարարվի Կիևին․ Շոյգու

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խոսել է հակահարձակման ժամանակ ուկրաինական զորքերի կորուստների և Ռուսաստանի արձագանքի մասին, եթե ԱՄՆ-ն կասետային զինամթերք փոխանցի Ուկրաինային, գրում է РИА Новости–ին։

Ինչպես նշել է ՌԴ ՊՆ ղեկավարը, ուկրաինական կողմը «այնքան է պտտել և թեժացրել հարձակման թեման, որ աշխարհի մեկ երրորդը սպասում էր հուլիսի 11-ին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկին»։

«Արդյունքում, ինչո՞վ էին նրանք եկել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Հունիսի 4-ից հակառակորդի կորուստները կազմել են ավելի քան 26000 զինծառայող և 3000 միավոր տարբեր զինատեսակներ»,- ասաց նա։

«Այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները կասետային զինամթերք մատակարարի Ուկրաինային, Ռուսաստանի Զինված ուժերն Ուկրաինայի զինված ուժերի դեմ որպես պատասխան ստիպված կլինեն օգտագործել նմանատիպ զինատեսակներ»,- ասել է ՌԴ պաշտպանության գերատեսչության ղեկավարը։

Ինչպես նշել է Շոյգուն, Ռուսաստանն ունի նաև կասետային ռումբեր, որոնք «շատ ավելի արդյունավետ են, քան ամերիկյանները, դրանց հեռահարությունն ավելի լայն է և բազմազան»։

Оставьте комментарий