Էրդողանը նոր պայման է առաջ քաշել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թուրքիան կհաստատի ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը այն բանից հետո, երբ Անկարայի համար ճանապարհ կբացվի ԵՄ-ին միանալու համար։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որին մեջբերում է Anadolu-ն։

Էրդողանը ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումի թեման կապել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ երկխոսության հետ։

«Նախ՝ ճանապարհ բացեք Թուրքիայի համար ԵՄ-ին միանալու համար, այնուհետև մենք ճանապարհ կբացենք Շվեդիայի (ՆԱՏՕ-ին-խմբ.) դիմումի համար, ինչպես դա արեցինք Ֆինլանդիայի դեպքում։ Թուրքիան արդեն 50 տարի սպասում է ԵՄ դռան մոտ»,- նշել է նա։

Թուրքիայի նախագահն ասել է, որ Անկարան միշտ աջակցել է ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությանը։

Միաժամանակ Էրդողանը հավելել է, որ դաշինքին անդամակցելու Ստոկհոլմի դիմումի գործընթացն առաջ մղելու համար անհրաժեշտ է կատարել Եռակողմ հուշագրի (Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա) բոլոր դրույթները։