Երևանում տղամարդը բոլորի աչքի առաջ իրեն գցեց կամրջից․ ինչ է կատարվում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 70 տարեկան տղամարդը անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել։ Արդեն տևական ժամանակ է՝ այդ տղամարդու հետ բանակցություններ են վարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ խումբը, փրկարար հոգեբանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, Ոստիկանության Մաշտոցի բաժնի, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը՝ քաղաքացիների օգնությամբ, որպեսզի տղամարդը չդիմի այդ ծայրահեղ միջոցին։

Սակայն նա դեռևս չի հրաժարվում իր մտքից։ Իսկ թե ինչ պատճառով է ուզում դիմել ծայրահեղ այդ քայլին, դեռևս պարզ չէ, քանի որ տղամարդը, կարելի ասել՝ չի պատասխանում հարցերին։ Այս պահին պարեկները սահմանզատել են տարածքը։ Ոստիկանությունն էլ պարզում է տղամարդու ինքնությունը, ֆոտոլրագրողը հայտնեց, որ տղամարդն իրեն ցած նետեց։

Оставьте комментарий