Գլխավոր Հասարակություն Ինչո՞վ է վտանգավոր սառը թեյն առողջության համար

Ինչո՞վ է վտանգավոր սառը թեյն առողջության համար

Ամռանն ավելի լավ է խուսափել սառը թեյով ծարավը հագեցնելուց: Այդ ըմպելիքը երիկամներում քարեր է առաջացնում, նախազգուշացնում են մասնագետները: Երիկամային քարերը ձևավորվում են երիկամներում և միզատար խողովակներում, հայտնում է newsyou.info-ն:

Այդ հիվանդության ռիսկը կտրուկ բարձրանում է 40 տարեկանից հետո, ընդ որում, տղամարդիկ ավելի շատ են ենթարկվում երիկամների կողմից ախտաբանական խնդիրների, քան` կանայք:

Երիկամներում քարերի ձևավորմանը նպաստող առանցքային օքսալատները  մեծ քանակությամբ գտնվել է սառը թեյի մեջ: Ամառային ժամանակաշրջանում օդի բարձր ջերմաստիճանը և խոնավությունը նպաստում են քրտնարտադրությանը և օրգանիզմի ջրազրկմանը: Հենց տարվա այդ ժամանակ էլ սառը թեյի օգտագործման հետ միզաքարային հիվանդությունների առաջացման հավանականությունը մեծանում է: