Վթարային ջրանջատում՝ Երևանի երկու վարչական շրջաններում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 8-ին

-ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի 9 զանգվածի Վիլնյուսի փողոցի ջրամատակարարումը:

-ժամը 10:30-17:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Մ. Բաղրամյան 1 փակ. 14 շ., Ալիխանյան 12 շենքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Оставьте комментарий