Գերությունից զինծառայող են վերադարձել. ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ուկրաինական գերությունից 45 ռուսաստանցի զինծառայող է վերադարձել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Բանակցային գործընթացի արդյունքում կիևյան ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից այսօր 45 ռուսաստանցի զինծառայող է վերադարձվել, որոնց մահացու վտանգ էր սպառնում գերության մեջ»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ ազատված զինծառայողները Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով կտեղափոխվեն ՌԴ ՊՆ բուժհաստատություններ, որտեղ բուժում կստանան և վերականգնողական շրջան կանցնեն։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Оставьте комментарий