Եղանակը Հայաստանում․ վաղը սպասվում է շոգի գագաթնակետ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հուլիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւելյան, 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա, սակայն շաբաթ օրը աստիճանաբար կսկսի նվազել։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +35+37։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +26+30

Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +25+28

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +30+32

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +24+28

Լոռիում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +25+29

Տավուշում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+33

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +24+27

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +30+35

Արարատում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +36+38

Արմավիրում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +35+37

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +25+28

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +36+38

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +35+37

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +26+28

Արցախում գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +31+36