Էջմիածին-Երևան ավտոճանապարհին գազել է վթարվել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հուլիսի 6-ին, ժամը 10։36-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «ZIL» (վարորդ՝ Ա․ Գ․) և «GAZelle» (վարորդ՝ Հ․ Հ․ ծնված 1990 թ․) մակնիշների բեռնատարները․ «GAZelle» մակնիշի բեռնատարի վարորդը արգելափակվել է խցիկում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Հ․ Հ․-ին  հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Оставьте комментарий