Վիրավորվել է 6 մարդ. ՀՀ ոստիկանությունը հայտարարություն տարածեց

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 4-6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 35 դեպք։

Մասնավորապես, բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման` 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 3-ական, ֆիզիկական ներգործության ու վստահված գույքը հափշտակելու՝ 2-ական, հոգեկան ներգործության, բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ընտանեկան բռնության, շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու և քրեական վարույթի տվյալներ հրապարակելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և խարդախության 1-ական դեպք։

Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Оставьте комментарий