Տավուշից տեղեկացնում են

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնք: Մասնավորապես՝ Պաշտպանն աշխատակազմի և մարզային ստորաբաժանման ղեկավար Էրիկ Ծերունյանի ուղեկցությամբ շրջել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզային ստորաբաժանման տարածքով, զրուցել անձնակազմի և պարտադիր զինվորական ծառայության մեկնող երիտասարդների հետ, վստահեցրել, որ նրանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերն իր անմիջական ուշադրության կենտրոնում են, ինչպես նաև մաղթել բարի և անփորձանք ծառայություն:

Հաջորդ կանգառը Գանձաքար բնակավայրն էր: Անահիտ Մանասյանը բնակավայի վարչական ղեկավար Վարդգես Դովլաթբեկյանի հետ քննարկել է բնակավայրում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր: Այցի շրջանակում Պաշտպանը շրջել է բնակավայրում կառուցվող դպրոցի տարածքով, նաև հանդիպումներ անցկացրել բնակիչների հետ:

Նրանք պատմել են, որ խնդիրները հիմնականում կապված են հողերի ոռոգման հետ: Մարդու իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ:

Оставьте комментарий