Ադրբեջանական կողմը կրակել է Արցախում շինաշխատանքներ իրականացնող գյուղտեխնիակայի ու աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետևանքով աշխատանքները դադարեցվել են:
Այս մասին հայտնում են ԱՀ դատախազությունից՝ նշելով, որ 2023թ. հունիսի 26-ին՝ ժամը 12:15-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի վարչական տարածքում ադրբեջանական զինված ուժերի մարտիկները ազգային ատելության շարժառիթով հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակել «ՅՈՒՄԶ» և «Բելառուս-82» տրակտորներով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Արսեն և Ապրես Միքայելի Գաբրիելյանների ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է աշխատանքը:
Նշված նյութերով իրականացվում են քրեադատավարական ստուգումներ: