Ականանետ է կիրառել. Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը

Հուլիսի 3-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք եւ 60 մմ տրամաչափի ականանետ։ Այս մասին հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ հայկական կողմում տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Оставьте комментарий