5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Կասպից ծովում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժը գրանցվել է Բաքվից 170 կմ հեռավորության վրա և 10 կմ խորության վրա։

Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։