Լարված իրավիճակ՝ Երևան-Գյումրի ճանապարհին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արդեն 30 րոպե է՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Կաքավաձոր գյուղի գլխավոր խաչմերուկը ի նշան բողոքի՝ փակել են և պահանջում են, որ ժամանի Արագածոտնի մարզպետը։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքի ցույցի մասնակից գյուղացիներն ասում են․ «Արդեն տևական ժամանակ է պատկան մարմինները խոստացել են, որ գյուղ մտնող 6 կմ-անոց ճանապարհը կվերանորոգեն։ 30 տարի է՝ սպասում ենք, թե մեր գյուղում էլ է արև ծագելու։ Բազմաթիվ անգամներ, երբ մարդ է վատացել, շտապօգնություն ենք կանչել, մարդիկ ասում են, որ չենք կարող գալ, քանի որ ամբողջ ճանապարհը մարդաբոյ փոսեր են։

Գյուղից մինչև հիվանդին տեղափոխում են այդ 6 կմ-անոց ճանապարհը, 1,5 ժամ է տևում։ Եվ  հարց է՝ հիվանդին կտեղափոխեն հիվադանո՞ց, թե՞ կտեղափոխեն մորգ։

Ստիպված ենք դիմում այդ ծայրահեղ քայլին, քանի որ հույս չունենք, թե մեր գրավոր դիմումներին կպատասխանեն։ Մեր համբերության բաժակը կլցվել է ։

Վարչապետ Նիկոլ Փաիննյանը հայտարարում է, թե հանրապետությունում մեծ թափ է հավաքել ճանապարհաշինարարությունը, բայց մեզ մոտ ոչ մի շոշափելի արդյունք։

Խնդրում ու պահանջում ենք, որ էդ 6 կմ-անոց ճանապարհը վերանորոգեն։ Հիմա մեզ կմեղադրեն թե 30 տարի ձեն չեք հանել, հիմա՞ որոշեցիք։ Մենք մեքենաների համար հարկ ենք մուծում, որ բարեկարգ ճանապարհով երթևեկենք, բայց ավտոները սաղ քանդվում են։ Էս ճանապարհը կարելի է Գինեսի գրքում գրել, որպես 1000-ից ավելի խրամատներ ունեցող հատված։

Չ՛ենք բացելու ճանապարհն այնքան, մինչև մարզպետարանից չգան»։

Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ է վարում Ոստիկանության Թալինի բաժնի պետը, սակայն ապարդյուն։ Խցանումները 2 կողմից անցնում են մի քանի կմ-ը։ Միայն ճանապարհ են տալիս շտապօգնության և մանկահասակ երեխաներով ավտոմեքենաներին։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ։

Оставьте комментарий