Քիշնևի օդանավակայանում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Քիշնևի օդանավակայանում հրաձգության ժամանակ երկու մարդ է զոհվել, հայտնում է РИА Новости-ն՝ Մոլդովայի ՆԳՆ-ին հղումով։

«Իշխանությունները հաստատում են երկու զոհի մասին տեղեկությունը»,- հայտնել են ՆԳՆ-ից։

Նշվում է, որ Թուրքիայից ժամանած օտարերկրյա քաղաքացին, ում թույլ չեն տվել մուտք գործել Մոլդովայի տարածք, իրավապահ մարմինների աշխատակցի ձեռքից խլել է ատրճանակը և մի քանի կրակոց արձակել։

Agora պորտալը հայտնում է, որ օդանավակայանում կրակ բացած տղամարդը բերման է ենթարկվել։

Plusmedia հրատարակությունը պնդում է, որ հարձակվողը կարող է լինել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի և «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վարձկան, փոխանցում է Gazeta.ru–ն։

Оставьте комментарий