Ինչ է կատարվել գիշերը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական մարտական դիրքից օրերս հրաձգային զինատեսակներից անկանոն կրակահերթեր էին արձակվել, որի հետեւանքով բնակելի տներ են վնասվել:

«Արցախպրես»-ի թղթակիցն այցելել է Ճանկաթաղ համայնք և տեղում ծանոթացել դեպքից հետո բնակիչների շրջանում տիրող տրամադրություններին և գյուղի առօրյային։

«Կրակոցները շարունակվել են նաև գիշերվա ժամերին, կրակում էին հրաձգային զենքով: Վնասվել են տների տանիքներ։ Թշնամին ամեն կերպ փորձում է վախի մթնոլորտ ստեղծել, բայց մենք չենք պատրաստվում գյուղը թողնել ու հեռանալ։ Պատրաստ ենք դիմակայել թշնամու ցանկացած գործողությունների։ Մենք մեր երեխաներին հենց այդպես ենք դաստիարակում, որպեսզի նրանք լինեն հայրենասեր ու անվախ։ Նույնիսկ դպրոցում կրակոցների տակ դասապրոցեսը շարունակում ենք»,-պատմել է գյուղի բնակիչ Վրեժ Խաչատրյանը։

Оставьте комментарий