Արարատի մարզում բախվել են Ոստիկանության կապիտանի Mercedes-ն ու Opel Zafira-ն․ կա 4 վիրավոր

Այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Մասիս գյուղի գյուղապետարանի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչներ 33-ամյա Դավիթ Պ․-ի վարած Mercedes մակնիշի և 41-ամյա Հրանտ Մ.-ի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Opel-ի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 28-ամյա Ջուլիետա Խ․-ն և 25-ամյա Էլեն Ռ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Դավիթ Պ․-ն աշխատում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մասիսի բաժնում որպես համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, իսկ վիրավորներից Ջուլիետա Խ․-ն աշխատում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում որպես պրոֆիլակտիկայի ավագ տեսուչ։ 2-ն էլ կոչումով կապիտան են։ Իսկ Էլեն Ռ․-ն ՀՀ ՆԳՆ Փրակարան ծառայության իրավաբան հրահանգիչ է, կոչումով՝ ավագ լեյտենանտ։

Оставьте комментарий