Մեղրիից տեղեկացնում են

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Ինչպես արդեն հայտնել ենք, հունիսի 29-ին, ժամը 19:43-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ ավտոգազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 15 կմ-ի մոտակայքում՝ գազալցակայանում, տեղի է ունեցել գազի գլանատակառի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման:

ՀՀ ՆԳՆ ՓԾ–ից հայտնում են, որ քաղաքացի Ա. Մ.-ն (ծնված 1991 թ.) հոսպիտալացվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ գրանցվել է վերջինիս մահը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել անվտանգության միջոցառումներ:

Оставьте комментарий