Ալյուրի ծավալի խնդիր չկա. անտեղի է հացի ավելորդ քանակի գնման միտումը. Արցախի Տեղեկատվական շտաբ

Տեղեկացնում ենք, որ այսօր խանութներում առաջացած հացեղենի արհեստական սղությունը պայմանավորված է որոշ անբարեխիղճ տնտեսավարողների հարուցած խուճապային տրամադրությամբ, որն էլ հանգեցրել է բազմաթիվ քաղաքացիների կողմից ավելորդ քանակի հացեղենի գնման և մնացածի համար սղության առաջացման:

Ուստի, քաղաքացիներին հորդորում ենք հացեղենի գնումները կատարել ամենօրյա կարիքին համապատասխան քանակով՝ առանց տրվելու խուճապային տրամադրությունների, քանի որ ալյուրի ծավալի խնդիր չկա և որոշակի ծավալով ու պարբերականությամբ կառավարության կողմից մատակարարվում է բոլոր փռերին: Դրան զուգահեռ պետական լիազոր մարմինն աշխատում է փռերի հետ՝ կանխելու դրանցից որոշների անբարեխիղճ վարքը՝ նախատեսվածից ավելի ալյուր ստանալու կամ հացեղեն վաճառելու տեսքով:

«ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»

Оставьте комментарий