Մահացել է ռեժիսոր Տիրան Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի որդին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ավագ որդին՝ Տիրան Կարապետյանը։ Ըստ տեղեկատվության՝ ինֆարկտ, սիրտը չի դիմացել։  Ցավակցում ենք Սամվելի մեծ ընտանիքին, Տիրանի ընտանիքին, ՀՃՈՒՀ ողջ համակազմին։

«Ճանաչի՛ր, որ սիրես»՝ Սամվելն այս կարգախոսով՝ իր անձնական օրինակով էր կրթել ու դաստիարակել զավակներին։ Եվ Տիրան Կարապետյանն այս նշանային խոսքն իբրև կենսակերպ ապրեց իր 36 տարիները և իրենից հետո թողեց Հայոց Հայրենիքը գավառ-առ գավառ ճանաչելով անվերապահ սիրելու մասին իր բազմաթիվ ֆիլմերը՝ Խոշաբ, Շատախ, Մոկս, Խնուս, Ջուղա…վերջինիս համար արժանացել է ՀՀ նախագահի 2006 թվականի մրցանակի։

Անահիտ Եսայանի էջից

Оставьте комментарий