Արցախում ՊԲ մարտիկները զոհվել են ԱԹՍ-ի հարվածից, նրանցից երկուսը Գիշի գյուղից էին. ԶԼՄ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր Արցախում ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված երկու զինծառայողները՝ Գագիկ Բալայանը և Արմո Աբգարյանը, Մարտունու շրջանի Գիշի գյուղից էին՝ կամավորականներ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Գիշի համայնքի ղեկավար Սերոբ Աղաբեկյանը։

 

«Երկուսն էլ բազմազավակ ընտանիք ունեին, յուրաքանչյուրը՝ 4 զավակ»։ Համայնաքապետի խոսքով, աշխարհազորայիններ էին, մոտավորապես՝ 7-8 ամսվա ծառայողներ են եղել․ «Արմոյի երեխաները՝ 2-ը չափահաս են, 2-ը՝ անչափահաս, Գագիկի երեխաները բոլորն էլ անչափահաս են»։

 

Սերոբ Աղաբեկյանը պատմել է նաև, որ դեպքի ժամանակ Աբգարյան Արմոյի տղան իր հետ է եղել դիրքերում․ «Մի կրակոց է եղել՝ օդից ԱԹՍ-ով խփել են»։

 

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ:

Оставьте комментарий