Մինչ Վաշինգտոնում «Խաղաղության պայմանագիր» են քննարկում, Ադրբեջանը էսկալացիայի է գնում

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մինչ Վաշինգտոնում «Խաղաղության պայմանագիր» են քննարկում, գետնի վրա Ադրբեջանը էսկալացիայի է գնում ու նոր զոհեր պատճառում…Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ բանակցությունների արդյունավետության մասին:

Ադրբեջանին նորմալ խաղաղություն պետք չի, իրենք արհամարհում են ամեն տեսակ բանակցություն, կոչ ու դատարանի որոշում: Քանի դեռ այս պահվածքի համար Ալիևն ու իր վարչակարգը որևէ պատժի ու պատասխանատվության չեն ենթարկվում, հետևանքները մեզ համար ցավալի են լինելու»։

Оставьте комментарий