Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաքվում՝ Զաբրացկոեի մերձակայքում, պայթյուն է տեղի ունեցել հացի արտադրամասում․ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դեպքի վայրում են շտապօգնության բրիգադները։
Նախնական տվյալներով վիրավորվել է չորս մարդ։ Երեք կին և մեկ տղամարդ տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Այրվածքների կենտրոն։