Հարբած ոստիկանի պատճառով 16-ամյա երեք աղջիկները մшհшցել են

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ուկրաինայում՝ Կիրովոգրադի մարզում, Mercedes մակնիշի ավտոմեքենայով ոստիկանության հարբած սերժանտը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով մահացել են 16-ամյա երեք աղջիկներ՝ դպրոցի շրջանավարտներ։

Մեքենայում գտնվող ևս երկու երիտասարդ վիրավորվել է։

Ըստ մարզի դատախազության՝ ոստիկանը կոպտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, գերազանցել է թույլատրելի արագությունը, կորցրել կառավարումն ու շրջվել։

Ոստիկանը ձերբակալված է: Հետաքննություն է սկսվել։ Նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Оставьте комментарий