Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանի Շեքիի շրջանում երկրաշարժ է գրանցվել, այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։

3 մագնիտուդ ուժգնության երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 16։39-ին Շեքիի սեյսմակայանից 12 կմ հյուսիսարևմուտք։
Էպիկենտրոնը եղել է 16 կմ խորության վրա։
Ցնցումներ չեն զգացվել: