Մահացել է երգահան Ալեքս Միրզոյանի մայրը՝ սիրված պարուսույց Նելլի Աբովյանը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մշակութային ու կրթական հանրույթը կորցրեց եւս մի վառ ու տաղանդաշատ անհատականության: Այսօր «Եդեմ» սգո սրահում (հասցե՝ Էրեբունի վարչական շրջան, Դաշտենցի փող., 68/1) տեղի կունենա մի շարք հիթային երգերի հեղինակ, երգահան Ալեքս Միրզոյանի սիրելի մայրիկի՝ Երեւանի Շառլ  Ազնավուրի  անվան  մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի «Պարարվեստ» ամբիոնի եւ ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի դասախոս, պարուսույց Նելլի Աբովյանի հոգեհանգստի արարողությունը։

Մեծ է եղել Նելլի Աբովյանի վաստակը հայ մանուկների գեղագիտական դաստիարակության եւ պարուսուցման գործում։ 1980-1984թթ հանդիսացել է պարի պետական անսամբլի պարուհի։ 1979-1990թթ. աշխատել է էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկումում՝ որպես պարուսույց։ 1979-1993 -թթ. աշխատել է Կանազի մշակույթի պալատում, որպես պարուսույց։ 1984 թ.-ից առ այսօր աշխատում էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժության ամբիոնում՝ որպես դասախոս։  1993-2003թթ. աշխատել է Պաշտպանության նախարարությունում՝ որպես պարուսույց։ 1993-2003թթ. աշխատել է Քաղաքային պիոներ պալատում՝ որպես պարուսույց։ 1995թ-ից առ այսօր աշխատում էր Կույր եւ թույլ տեսնող երեխաների դպրոցում` որպես պարուսույց-մանկավարժ։ 1995թ-ից առ այսօր աշխատում էր թերզարգացած մանկատան երեխաների դպրոցում` պարուսույց-մանկավարժ։ 1998 թ.-ից առ այսօր աշխատում էր Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում, որպես պարարվեստի ամբիոնի դասախոս։ 2003-2006թթ. աշխատել է Երևանի թիվ 114 դպրոցում՝ որպես պարուսույց։ 2008թ. երկարամյա գործունեության համար արժանացել է Խ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի մեդալի։ 2018թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի։

«Ազնավուր» քոլեջի աշխատակազմը եւ ՀՊՄՀ «Պարարվեստի մանկավարժության եւ նրա դասավանդման մեթոդիկայի» ամբիոնը ցավակցություններ են հղել լավագույն մանկավարժի, տաղանդաշատ պարուսույցի անժամանակ կորստի համար՝ իրենց վշտակցությունը հայտնելով հարազատներին:

Նելլի Աբովյանի անունն ու հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում: Մենք նույնպես ցավակցում ենք Ալեքս Միրզոյանին՝ սիրելի մայրիկի կորստի համար, մաղթում համբերություն՝ այս ծանր պահին:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Оставьте комментарий