Տավուշից տեղեկացնում են

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 20:40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Հաղարծին գյուղի վարչական տարածքում, բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Վանուշ Ոսկանյանի վարած BMW X5 մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Սմբատ Մատինյանի վարած «Jeep Grand Cherokee»  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում կատարել հերթապահություն։

Բախման հետևանքով էլ BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին: Օպերատիվ են գործել նաև «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, BMW-ի վարորդը եղել է ոչ սթափ:

Оставьте комментарий