Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հանրապետության տարածքում` հունիսի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 27-29-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 25-26-ը աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունիսի 24-ի ցերեկը սպասվում է, 27-29-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Հունիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +28+30 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +20+25,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +20+24,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +24+27,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +19 +23,

Լոռիում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +21+24,

Տավուշում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +24+27,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +20 +23,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +24 +28,

Արարատում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +30+32,

Արմավիրում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +29+31,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +20 +23,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +30+32,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +27+31,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +21+24,

Արցախում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +27+31։