21-ամյա սպորտսմենը մահացել է՝ ընկնելով բարձրահարկ շենքի պատուհանից․ մանրամասներ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մերձմոսկովյան «Վիտյազ» հոկեյի թիմի խաղացող Գեորգի Սավինը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել՝ Ռյազանում բնակելի շենքի 18-րդ հարկի պատուհանից ընկնելով։

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ողբերգության պահին սենյակում է եղել նաև Սավինի ընկերուհին։ Ականատեսները պատմել են, որ սկզբում բարձր ճիչեր են լսել, իսկ հետո տղամարդու մարմինն ընկել է ասֆալտին։

Ըստ որոշ տեղեկությունների՝ մարզիկը լուրջ խնդիրներ է ունեցել մեծ պարտքերի պատճառով։ Այժմ քննիչները քննարկում են դեպքի հետ կապված մի քանի վարկածներ, այդ թվում՝ դժբախտ պատահար։

Իր կարիերայի ընթացքում Սավինը հասցրել է անցկացնել 169 խաղ և խփել 30 գոլ։

Оставьте комментарий