Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

 

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երևանում հունիսի 22-ի ցերեկը, հունիսի 23-ին, 24-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ։ Հունիսի 27-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 25-ին, 26-ին կլինի  առանց տեղումների եղանակ, այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի  ջերմաստիճանը հունիսի 22-ի և 23-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով, հունիսի 24-27-ը՝ նույնքան կբարձրանա։

Մարզերում հունիսի 22-ի ցերեկը, հունիսի 23-ին, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայերում՝ ինտենսիվ։ Հունիսի 24-ի և 27-ի ցերեկն առանձին շրջաններում կլինի կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։

Հունիսի 25-ին, 26-ին, 27-ի գիշերը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Արցախում հունիսի 22-ին և 23-ին կլինի  անձրև և ամպրոպ։

Оставьте комментарий