Հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ խաղաղապահ զորագո՞ւնդ կտեղկայվի

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չի բացառվում, որ շուտով հայ-ադրբեջանական սահմանին կլինի նաև ՀԱՊԿ խաղաղապահ զորագունդ։ ՀՀ քաղաքական ղեկավարության մոտ հասունացել է համոզմունքը, որ ՀԱՊԿ-ը` լավ, թե վատ, պաշտպանիչ վահան է Հայաստանի համար։ Օրերս նման կարծիք է հայտնել Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ու դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը` մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կատարած այցը Բելառուս, որտեղ մասնակցելու էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։

ԼՈՒՐԵՐ. com-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և այդ կուսակցության ցուցակով պատգամավոր Հովիկ Աղազարյանը թեև նշեց, որ չի կարող պատասխանել՝ կլինի արդյոք հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ խաղաղապահ զորագունդ, սակայն, համոզմունք հայտնեց, որ քանի դեռ ՀՀ-ն դուրս չի եկել ՀԱՊԿ կազմից, նշանակում է՝ կարևորել է ՀԱՊԿ-ի նշանակությունը։

«Ուղղակի այս վերջին տարիներին մեր հայրենիքի, պետականության հանդեպ ոտնձգությունների հետ կապված ՀԱՊԿ-ի վերաբերմունքը մենք գնահատել ենք ոչ ադեկվատ, և, հետևաբար, որոշակի տարաձայնություններ են եղել, որոնք պետք է հաղթահարվեն և շտկվեն, ինչ-որ տեղ աշխատանքային գործնթացներ են դրանք։

Եթե մենք գտնեինք, որ ՀԱՊԿ-ը ընդհանրապես իզորու չէ իրականացնել այն պարտավորությունները, որոնք ունի իր անդամ երկրների նկատմամբ՝ այդ դեպքում մենք դուրս կգայինք»,-ասաց մեր զրուցակիցն ու հավելեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալն ու այլ կազմակերպություն` օրինակ ՆԱՏՕ տեղափոխվելը աննպատակահարմար է։

Оставьте комментарий