Ինչ իրավիճակ է Երասխում այս պահին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արդեն մի քանի օր է, ինչ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացում Հանրապետության տարբեր հատվածներում տեղակայված դիրքերի ուղղությամբ:

Կրակ է բացվում նաև Երասխ գյուղի, հատկապես գյուղում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ:

ArmLur.am-ը կապ հաստատեց Երասխի համայնքապետ Սարո Այվազյանի հետ` պարզելու,  թե այս պահի դրությամբ ինչ իրավիճակ է գյուղում:

Այվազյանի խոսքով, այս պահին գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան, խուճապային տրամադրություն ևս:

«Այս պահին ամեն ինչ կարգին է, իր բնականոն հունով ընթանում է : Մարդիկ իրենց աշխատանքով են զբաղված, բերք են հավաքում այգիներում, խուճապային տրամադրություն չկա: Վերջին անգամ կրակոցները հնչել են երեկ»- ասաց Այվազյանը:

Մաշա Մելքոնյան 

Оставьте комментарий