Ռուսաստանում ավտովթարի հետևանքով վեց մարդ է զոհվել

Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզի Յուժնոուրալսկից Մագնիտոգորսկ տանող ճանապարհին երկու «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել է վեց մարդ, այդ թվում՝ երեք երեխա։

Տեղեկությունը տարածել է ՆԳՆ շրջանային գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ Վթարի պատճառները պարզվում են։

Оставьте комментарий