«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 21-ին ժամը 09:00-16:00-ն կդադարեցվի Հրազդան քաղաքի Կամոյի, Կոստանյան, Շինարարներ, Շինարարների նրբ., Պ.Դուրյան, Չարենց, Չարենցի նրբ., Պիոներներ, Կրուպսկայա փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: