Արմավիրի մարզում քաղաքացին ընկել է մոտ 8 մետր խորությամբ փոսը․ փրկարարները դին դուրս են բերել փոսից

Հունիսի 21-ին, ժամը 05։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ փոսի մեջ (մոտ15 մ) դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Ն. Ն.-ի (ծնված 1981 թ.) դին դուրս են բերել փոսից (մոտ 8 մ)։

Оставьте комментарий