Արարատի մարզի որոշ բնակավայրերի գազամատակարարումը հունիսի 22-ին կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 22-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի, Սիս, Սիփանիկ, Նորամարգ բնակավայրերի գազասպառողների, «ԷՅ ՋԻ ՋԻԼ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Վարիանտ Գրուպ», «Արհովշին» ՍՊԸ-ների և այլ տարբեր նշանակության հանրային օբյեկտների, կազմակերպությունների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: