Ինչպես ընկավ Շուշին. Նիկոլ Փաշինյանը փակագծեր բացեց

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 20-ին, 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում խոսեց Շուշիի անկման մասին և մանրամասներ հայտնեց:

Ըստ նրա՝ ցավոտ փոխզիջումներից հետո իր համար կարմիր գիծ էր Շուշին և խաղաղապահների տեղակայումը Մեղրիումը, իսկ քանի որ կանգուն էր Շուշին, պայքարն ուներ նպատակ և մոտիվացիա։

«Բանակցություններից ակնհայտ էր, որ Ադրբեջանի հաջորդ նպատակը Շուշինն էր, ոչ միայն խորհրդանշական իմաստով, այլև, որովհետև Շուշին վերցնելով՝ ադրբեջանցիները փակում էին Լաչինի միջանցքը, հնարավորություն ստանում ոչ միայն գրոհել Ստեփանակերտը ճակատից, այլև՝ թիկունքից և գրոհել 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ պաշտպանական շրջանները ՊԲ-ի, ինչպես նաև՝ Հաթերք, Սոթք հատվածը։

Հասկանալով, որ Շուշիի անկյունաքարային նշանակությունը էլ ավելի է ընդգծվել՝ բոլոր հրահանգները Շուշիի պաշտպանությունը կազմակերպելու վերաբերյալ էր, ստացվեց տպավորություն, որ ամեն նախապատրաստական գործողություն իրականացվել է։ Սակայն լուր եկավ, թե ադրբեջանցիների մի խումբ Զառիսլի գյուղի հատվածում ճեղքել է մեր պաշտպանությունն ու կանգնել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին՝ ըստ էության փակելով ճանապարհը։ Լուրը ինձ հաղորդեց ԼՂ նախագահը, բայց Զինված ուժերի գլխավոր շտաբը չէր հաստատում այդ տեղեկատվությունը։

Սա պատերազմի ընթացքում մոտ մեկ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ ԼՂ նախագահը լուր էր հաղորդում, բայց ԳՇ-ն հերքում էր, սակայն որոշ ժամանակ անց ստիպված էր լինում խոստովանել, որ ԼՂ նախագահի տված տեղեկատվությունն է ճիշտ։ Այս անգամ էլ այդպես եղավ, երբ լուր եկավ, որ ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտ-Լաչին ճանապարհով անցնող քաղաքացիական ավտոմեքենայի վրա։ Այս կետից սկսվեց Շուշիի սողացող անկումը։ Շուշիից անընդհատ ահագնացող լուրեր էին գալիս, սկսեցին լուրեր գալ, որ հակառակորդի առաջին խումբն է մտել Շուշի, հետո՝ երկրորդ, հետո՝ երրորդ, և այդպես շարունակ։ Ի վերջո նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին: Որքան էլ Շուշիի իրավիճակի բացասական դինամիկայի մասին տեղեկացված էի, սա ծանր լուր էր ինձ համար, որովհետև իմ բոլոր խոսկցություններում ասել էի՝ Շուշիին պետք է պահվի և ստացել հավաստիացում, որ կպահվի։

Շուշիի անկման լուրը լսելով՝ առաջին արձագանքս պահանջն էր՝ կատարեք այն, ինչ խոստացել եք, այսինքն՝ պահեք Շուշիին։ Ի վերջո, ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին, հետո ասացին, որ օպերացիան հաջող է ընթանում, հետո, որ մենք Շուշիի ներսում էինք, մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը ՊԲ վերահսկողության տակ է։

Հետո եղավ Եռակողմ հայտարարության ստորագրումը, հետո՝ նոյեմբերի 10-ի հարձակումը Կառավարության շենքի վրա, հետո, երբ վերադարձա աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիիում ոչ մի զինվոր չունենք»,- ներկայացրեց վարչապետը։

Նրա խոսքով՝ Շուշիի անկման հետ կապված քրեական գործեր են հարուցված, և դրանք դեռ սպասում են ու պետք է արժանանա մանրամասն պարզաբանումների։

Оставьте комментарий