«Շուրջ 9 տարի կամ երեխայի էի սպասում, կամ կերակրում». Սիրուշոն՝ երեխաների մասին

Երգչուհի Սիրուշոն իր սոցիալական ցանցերում հրապարակել է երեխաների հետ լուսանկարներ՝ կիսվելով իր մտորումներով. «Վերջին տարիներին ուշադրությանս ու ժամանակիս մեծ մասը երեխաների հետ էր, և աշխատանքը արդյունքում մղվում էր հետին պլան: Շուրջ 9 տարի կամ երեխայի էի սպասում, կամ կերակրում, կամ հետո վերականգնվելու պրոցես անցնում ու այն աշխատանքն էլ, որ անում էի այդ ընթացքում հիմնականում եղել է քնի ու հանգստի հաշվին: Հիմա, 3 երեխա հետո , երբ վերջնական ձևավորել ենք մեր ընտանիքը, և տղաներն ավելի մեծ են, փորձում եմ ավելի շատ ժամանակ տրամադրել աշխատանքին ու ինձ: Իրենք էլ իրենց դպրոցական և ընկերական զբաղվածությունն ունեն, և ժամանակը կարողանում ենք ճիշտ բաժանել: Օրվաս ու կյանքիս մեծ մասը միևնույն է իրենցն է»:

Оставьте комментарий