Ֆիլիպիններում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Հինգշաբթի Ֆիլիպիններում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ըստ աղբյուրի՝ էպիկենտրոնը գտնվել է Բատանգաս քաղաքից 41 կմ հարավ-արեւմուտք, որտեղ ապրում է 237 հազար մարդ։ Օջախն ընկել է 2 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։